20/07/2017 14:37
ԳԴՀ-ն իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կվերանայի
Գերմանիան չի կարող շարունակել իրականացնել այն քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, որը ժամանակին եղել է: Այս մասին Բեռլինում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է ТАСС-ը:
«Անհրաժեշտ է վերանայել քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ», - ասել է նա՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունների վատթարացումը: Ըստ նրա՝ նման դիրքորոշում ունեն նաև կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը:
«Թուրքիայում իրավիճակը թափանցիկ չէ, իրերը պետք է անվանել իրենց անունով», - ասել է ԱԳՆ ղեկավարը:
«Ակնկալում ենք, որ Անկարան կվերադառնա եվրոպական արժեքներին».
Մասնավորապես, ԳԴՀ-ն կկրճատի դեպի Թուրքիա իրականացվող ներդրումները:
Գաբրիելը նաև նշել է, որ Թուրքիայում 6 իրավապահի ձերբակալությունը կանխամտածված ակցիա էր: