20/07/2017 17:17
ԶԼՄ.Պետդեպը փակում է կիբերանվտանգության հարցերով բյուրոն
ԱՄՆ պետքարտուղարության վերակազմավորման շրջանակում՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դադարեցնում է կիբերանվտանգության հարցերով բյուրոյի գործունեությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նախկին նախագահի վարչակազմի օրոք ձևավորված բյուրոն կվերակազմավորվի և կընդգրկվի Պետդեպի տնտեսական և բիզնես հարցերով դեպարտամենտի կազմում:
Վերակազմավորման շրջանակում բյուրոյի ղեկավարն այլևս զեկույցներով հանդես չի գա Ռեքս Թիլերսոնի առաջ: