20/07/2017 14:16
Թրամփը փակել է Սիրիայի ընդդիմության զինման ԿՀՎ-ի ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել Սիրիայի չափավոր ընդդիմության զինման և ռազմական նախապատրաստման ԿՀՎ-ի ծրագիրը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն:
Ծրագիրը գործել է 2013 թվականից, նպատակն էր ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա լքի պաշտոնը: Նշվում է, որ ծրագիրն ԱՄՆ-ում քննադատությունների էր ենթարկվել՝ անարդյունավետության պատճառով:
Թերթի աղբյուրների տվյալով՝ Թրամփն օգնության դադարեցման մասին որոշումն ընդունել է ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով իր օգնական Հերբերտ Մաքմաստերի հետ հանդիպումից հետո: ԿՀՎ-ից և Սպիտակ տնից աղբյուրների հայտարարությունը չեն մեկնաբանել: