20/07/2017 09:45
Տաքսու վարորդն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի բջջայինը. ՀԺ
Տաքսու վարորդ Սուրեն Սողոյանն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բջջային հեռախոսը և երեկ վարորդը հյուրընկավել է դեսպանին: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով դեսպանատան ֆեյսբուքյան էջին:
«...Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին», -գրված է հաղորդագրությունում:
Ըստ թերթի, ամենաուշագրավն այն է, որ Գերմանիայի դեսպանը երթևեկում է տաքսիով: