20/07/2017 12:33
Հայազգի Մարկ Վարդանյանն ԱՄՆ-ում դատապարտվել է հաքերային հարձակման մեղադրանքով
ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանն ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ խաբեության և համակարգչային վիրուսի մշակման համար, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով AP-ին:
Որոշումը հրապարկվել է Ատլանտայի դատարանում: Դատարանի որոշման համաձայն՝ Մ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել է համակարգչային վիրուսի մշակման և դրա տարածման համար, որն ուղված էր անձնական և ֆինանսական տվյալների հափշտակմանը:
Քննության գնահատականով՝ վիրուսի հետևանքով վնասը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար:
Գործնականում Մ.Վարդանյանը ճաղերի հետևում կանցկացնի 3 տարի: Նա արդեն երկու տարի անցկացրել է Նորվեգիայի բանտում, որտեղից նա արտահանձնվել էր ԱՄՆ նախորդ տարվա դեկտեմբերին: