20/07/2017 16:20
Մոսուլի համար մարտերում զոհվել է 40 հազար խաղաղ բնակիչ
Ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքն ազատագրելու համար մղվող մարտերում, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Independent թերթին:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները դարձել են իրաքյան բանակի, գրոհայինների և օդային հարվածների զոհ: Ինչպես հայտնել է Իրաքի ԱԳՆ նախկին ղեկավար Հոշիյար Զեբարին՝ բազմաթիվ զոհերի դիեր շարունակում են մնալ փլատակներում թաղված:
Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու գործողությունը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին: