20/07/2017 13:57
Թուրքիան պատրաստվում է միջնորդ լինել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան կարող է միջնորդ լինել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլսի բոլոր կողմերին, բայց Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի 13 պահանջները ներառող ծրագրից և վերանայի այն», - ասել է փոխվարչապետը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում երկիր՝ Թուրքիայի նախագահի այցից առաջ:
«Ինչ վերաբերում է Կատարին, նա պետք է դրական դիրքորոշում ընդունի, որը կօգնի անցնել բանակցությունների փուլերը, իսկ Թուրքիան կարող է միջնորդ լինել», - հավելել է նա: