20/07/2017 14:23
Ռուսաստանն Իրաք կմատակարարի Տ-90 տանկեր
Մոսկվան և Բաղդադը ստորագրել են պայմանագիր, որով Իրաք է մատակարարվելու Տ-90 ռուսական տանկեր, փոխանցում է «Известия»-ն:
Այս մասին պարբերակաին ասել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժին:
«Խմբաքանակը մեծ է, սակայն պայմանագրի հստակ գումարը չեմ կարող ասել», — նշել է նա:
Ռազմավարական և տեխնոլոգիական վերլուծության կենտրոնից միևնույն ժամանակ նշել են, որ պայմանագրի գումարը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, իսկ տանկերի թիվը՝ գերազանցի հարյուրը: