20/07/2017 16:38
Ռուսաստանի ԱԳՆ-ն և գլխավոր դատախազությունը բանակցում են՝ բլոգեր Լապշինի արտահանձման վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳՆ-ն և գլխավոր դատախազությունը բանակցություններ են վարում Բաքվում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման վերաբերյալ՝ նրա քրեական գործը Ռուսաստանի տարածքում վարելու համար: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես դրա վերաբերյալ միջնորդությամբ դիմել եմ Բելառուսին, որպեսզի Լապշինին չհանձնեին Ադրբեջանին, սակայն, ցավոք, այլ որոշում է կայացվել և, ինձ թվում է, որ դա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու իրավունքների ոտնահարում է», - հիշեցրել է Տ.Մասկալկովան:
«Արտաքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը կարող է 1993, 2007 թվականների Քիշնևյան կոնվենցիայի շրջանակում պահանջել նրա քրեական գործը Ռուսաստանի տարածքում վարել: Այդպիսի աշխատանքը բանակցային գործընթաց է, որն ինչպես ինձ հայտնի է անցկացվում է», - հայտարարել է Մոսկալկովան: