20/07/2017 13:06
ՍԱՊԾ-ն արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար կդիմի դատարան (Տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը վստահեցնում է, որ ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականացվում եմ միայն օրենքի շրջանակներում։
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Կարապետյանն՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ տարածած լուրերին։
ՍԱՊԾ-ն արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար կդիմի դատարան։
«Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և առանձին դրույթներ, որ իրենք մեկնաբանում են, չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Ի.Կարապետյանը։
Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ինքը՝ Կարապետյանը, աշխատակիցներին ստիպում է դիմումներ գրել, հետո ստորագրում է, ՍԱՊԾ պետն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
Իշխան Կարապետյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, նոր գնահատաակններ հնչեցնել։