20/07/2017 11:27
Վարչապետի հանձնարականը. Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ փաթեթ ներկայացնել
Կառավարության այսօրվա նիստում բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումների վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց:
«Բնական ռեսուրսներն առանց թույլատվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախատումները չեն կանխարգելվում և կրում են որոշ դեպքերում շարունակական բնույթ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:
Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:
Վարչապետը կոչ արեց ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ: