20/07/2017 18:04
Ֆրանսիացի երգչուհին եկեղեցում համերգի ժամանակ մահացել է
Ֆրանսիացի երգչուհի Բարբարա Վելդենը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գուրդոն քաղաքի եկեղեցում համերգ տալու ժամանակ: Նա 35 տարեկան էր: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Երգչուհու մահվան պատճառը դեռևս անհայտ է: Նախնական վարկածի համաձայն՝ կինը հոսանքի հարված է ստացել, ինչի հետևանքով տեղի է ունեցել սրտի կանգ:
Նշվում է, որ ոստիկանությունը քննում է միջադեպի բոլոր հանգամանքները:
Վելդենը համերգ է տվել Լեո Ֆերրեի անվան փառատոնի շրջանակում: