20/07/2017 13:01
ԱՄՆ-ում մեկ շարժիչով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ավտոճանապարհին (Տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգում Cessna 206 մեկ շարժիչով օդանավն արտակարգ վայրէջք է իրականացրել ավտոճանապարհի վրա, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ABC News-ն:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ուղևորվում էր Նյու Ջերսի: Թռիչքի ժամանակ օդաչուն ֆիքսել է խափանում և վայրէջքի որոշում կայացրել: Օդանավի սրահում եղել է մեկ մարդ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Small plane pilot praised for emergency landing on Long Island highway that included flying under an overpass. https://t.co/NoUetgfWqn pic.twitter.com/NvvFZawVql
— ABC News (@ABC) July 20, 2017