20/07/2017 10:51
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
Նախօրեին Արարատի մարզում ականի պայթյունից բեկորային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Պայմանագրային զինծառայողը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատվել է, ոտնաթաթն էր վնասվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ երեկ Արարատի մարզում 1988թ. ծնված պայմանագրային զինծառայողն ականի պայթյունից բեկորային վնասվածքներ էր ստացել։