20/07/2017 12:00
ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակային շինություններում ձերբակալվել է 155 ցուցարար
Իրավապահ մարմինները չորեքշաբթի Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի համալիրի կազմի մեջ մտնող գասենյակների շինությունում ձերբակալել են 155 ցուցարարի: Հաղորդվում է, որ ձերբակալություններն իրականացվել են 45 տարբեր կետերում:
Ոստիկանությունից չեն հայտնել, թե ինչի դեմ էին հանդես գալիս ցուցարարները, սակայն ԶԼՄ-ները մատնշում են, որ նրանք բողոքել են երկրում բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխման վերաբերյալ հանրապետականների մտադրության դեմ: