20/07/2017 11:52
Հրազդանի մի շարք փողոցներում ջուր չի լինի
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին, ժամը 10:00 - 17:00 կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ 5-րդ Բանավանի, Շինարարների, Րաֆֆու, Հացագործների, Կոստանյան, Նոյեմբերյան, Չարենցի փողոցների, Երևանյան 29 և 44 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: