21/07/2017 09:54
Վտանգ միշտ կարող է լինել. Հայաստանի գլխավոր հոգեբույժը՝ հոգեբանի սպանության մասին. «Ժողովուրդ»
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատ շրջում են մեր կողքին, հասարակության և իրենց իսկ ընտանիքների անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կամ հարազատները, կամ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի դանակահարությունն էր. նրան սպանել է այցելուներից մեկը:
Ստեղծված իրավիճակը, թեև հետևանք է այն բանի, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց:
«Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ մեկնաբանությունների համար դիմել է Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ում կարծիքով վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է նրանց տանի ու կոնցլագերում պահի: