21/07/2017 17:18
ԱՄՆ-ը տուրֆիրմաներին ծանուցել է ԿԺԴՀ ուղևորությունների արգելքի մասին
Young Pioneer Tours տուրիստական ընկերությունից հայտնել են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղևորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեզ ծանուցել են, որ ԱՄՆ-ի կառավարությունն այլևս իր քաղաքացիներին չի թույլատրի ուղևորություններ իրականացնել ԿԺԴՀ (Հյուսիսային Կորեա): Սպասվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան հուլիսի 27-ից հետո 30 օր անց: 30 օր անց ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացու անձնագիրը, որը կմեկնի Հյուսիսային Կորեա, անվավեր կդարձվի»,- ասված է հայտարարության մեջ:
Reuters գործակալության տվյալով՝ևս մեկ տուրիստական ընկերություն՝ Koryo Tours-ը, որն ուղևորություններ է կազմակերպում ԿԺԴՀ, նույնպես ծանուցել է ԱՄՆ-ի նոր արգելքի մասին: Արգելքի գործողության ժամկետի մասին չի նշվում: