21/07/2017 14:59
Աֆղան զինվորականները մեկ օրում մոտ 100 զինյալ են ոչնչացրել
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին մեկ օրում ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալ են ոչնչացրել, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը հղում անելով երկրի ՊՆ-ին:
«Վերջին 24 ժամում Աֆղանստանի անվտանգության ուժերը իրականացրել են ահաբեկիչներից և խաղաղության ու կայունության հակառակորդներից որոշ շրջանների մաքրման հակաահաբեկչական գործողություններ, սպանվել է 98 զիվնած գրոհային, 36-ը վիրավորվել», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ: