21/07/2017 19:15
Գերմանիայի հակահետախուզությունը հայտնել է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին
Գերմանական հակահետախուզությունը տիրապետում է տեղեկության, որ Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեությունն ակտիվացել է, հայտնում է Neue Osnabrücker Zeitung թերթը հղեում անելով Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենին, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,- ասել է Մաասենը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: