21/07/2017 18:45
Եվրամիությունը պատրաստ Է օգնել Հունաստանին՝ Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետ կապված
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետևանքների վերացնելու համար, հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:
Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը ուրբաթ գիշերը գրանցել է 6,3 մագնիտուդով ցնցումներ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալով՝ մագնիտուդը կազմել է 6,7: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բոդրում առողջավայրից 10 կիլոմետր և Հունաստանի Կոս կղզուց 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ: Ավելի ուշ գրանցվել են 4-ից մինչև 4,7 մագնիտուդով առնվազեն յոթ հետցնցում:
Հունաստանում վնասվածքներ է ստացել ավելի քան 120 մարդ, Կոս կղզում զոհվել է երկու հոգի՝ Թուրքիայի քաղաքացի և Շվեդիայի հպատակ: Բազմաթիվ տներում հայտնվել են ճաքեր,կոտրվել են պատուհանների ապակիները, որոշ զբոսաշրջիկներ ստիպված են եղել գշերել լողափում: