21/07/2017 15:08
ԶԼՄ. Գերմանիան կսառեցնի Թուրքիա սպառազինության մատակարարումները
Գերմանիայի իշխանությունները կարող են սառեցնել Թուրքիա սպառազինության մատակարարումները՝ երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին, հայտում է Bild-ը հղում անելով ԳԴՀ-ի կառավարությանը:
«Պետք է ոչ միայն վերանայել Թուրքիայի արտահանման երաշխիքներն, այլև հստակ հայտարարել, որ դրանք այլևս չեն լինի»,-հայտարարել է Բունդեսթագի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Կլաուդիա Ռոթը:
Նա նշել է, որ մատակարարումները պետք է անհապաղ դադարեցնել: