21/07/2017 19:51
Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյա
Սիրիայում օդուժի հարվածի հետևանքով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և միշարք այլերկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման կազմում Հարավ – արևելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:
Հաղորդվում է, որ 25-ամյա Մուհամադ Ֆուդհայիլ Օմարն ստացած վերքերից մահացել է հունիսին Սիրիայի Ռաքքա քաղաքի մերձակայքում: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, թե նա կդառնա ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը և կհամակարգի Հարավ – արևելյան Ասիայից զինյալների գործողություններն՝ ապրիլին նույնպես Սիրիայում ոչնչացված Մուհամադ Վանդիի փոխարեն, որը համարվում քր Մալայզիայում առավել որոնվող ահաբեկիչներից մեկը:
2013 թվականից Իրաքում և Սիրիայում ոչնչացվել է 34 զինյալ Մալայզիայից, այսօրվա դրությամբ այնտեղ է գտնվում առավազն 53 քաղաքացի այդ երկրից: