21/07/2017 09:27
Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Լապշինի դատավճիռը
Լրագրողների պաշտպանության կոմիտե միջազգային կազմակերպությունը (CPJ) դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանում կայացված դատավճիռը, հայտնում է РИА Новости-ն:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում գտնվի այն բանի համար, որ այցելել է վիճելի տարածք: Մենք կոչ ենք անում Բաքվի իշխանություններին ազատ արձակել նրան առանց որևէ պայմանի», - հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում CPJ-ի համակարգող Նինա Օղնյանովան: