21/07/2017 18:08
Լավրով կատակել է պատքարանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանում կարող էին երեք անգամից ավելի հանդիպել: NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Երբ ընթրիքն ավարտվեց... նախագահ Թրամփը, հավանաբար, մոտեցավ իր տիկնոջ տանելու և մի քանի րոպե նախագահ Պուտինի հետ անցկացրեց: Եվ ի՞նչ», - ասել է Լավրովը:
Նախարարը նաև չի բացառել, որ երկու պետությունների ղեկավարների կարճատև հանդիպումները կարող էին ավելին լինել, քան լրատվամիջոցներին է հայտնի:
«Կարող է՝ նրանք միասին զուգարան են գնացել», - կատակել է Լավրովը: