21/07/2017 11:00
Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի հարազատները դեռ չեն տեսակցել նրան
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը նախօրեին տեղափոխվել է Հայաստան։ Ընտանիքի անդամները, սական, դեռ չեն հանդիպել նրան։
«Այս պահին միայն գիտենք, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է Նուբարաշենի բանտում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։
Նա նշեց, թե սպասում են մինչև արդարադատության նախարարի հետ հանդիպում ունենան. «Տեսնենք` վերջնական ինչ է լինում, հարցը ոնց է լուծվելու»։
Հայաստանում գտնվելու ընթացքում Հրաչյա Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ։
«Ասել է, որ արդեն Հայաստանում է, լավ է, կհանդիպենք, կխոսենք», - ասաց Վիկտոր Մարտիրոսյանը՝ եզրափակելով. «Ազատություն, Հրաչյա Հարությունյանին»։