21/07/2017 16:54
Միասնական երթուղային ցանցի վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ տրանսպորտային տեսչությունը
Հայաստանում ստեղծվող միասնական երթուղային ցանցի վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ տրանսպորտային տեսչությունը, Aysor.am-ին տեղեկացրին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Ընտրված օպերատորը պարտավոր է լինելու սպասարկել բոլոր համայնքները: «Միասնական երթուղային ցանց ստեղծելուց հետո կորոշվի, թե որ մարզում կիրականացվի պիլոտային ծրագիրը», - նշեցին գերատեսչությունից:
Բացի այդ, նախատեսված է տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայում:
Ուղևորափոխադրումների սակագները կկարգավորվեն միասնական երթուղային ցանցի ձևավորման շրջանակներոում:
Հուլիսի 20-ին կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մասին նախագծին։