21/07/2017 14:12
Ոստիկանությունը հորդորում է տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառի տոնը
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով Վարդավառի տոնին բարեկրթություն դրսևորել։
«Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում հարգանք ու հոգածություն: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փոխարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում», - նշել է Աշոտ ՍԱհարոնյանը։