21/07/2017 14:04
Ուրբաթ երեկոյան կկայանա Պուտին-Ալիև հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօր ավելի ուշ երեկոյան նաև կայանալու է Սոչիում նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը», - ասել նա:
Պեսկովը նշել է, որ ուրբաթ Պուտինը մեկ օր կանցկացնի Սոչիում, որտեղ կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոնը և կծանոթանա դրա աշխատանքի հետ, ինչպես նաև ուղիղ եթերով կշփվի երեխաների հետ: