21/07/2017 13:40
Չինաստանում հեղեղումների հետևանքով տարհանվել է ավելի քան 226 հազար մարդ
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի, հայտնում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ՝ տարերային աղետի հետևանքով տուժել է 513 հազար մարդ: Անձրևների պատճառով բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, կա սողանքների վտանգ: Քանդվել են 19 հազար 300 տներ, վնասվել են ճանապարհներ: Հեղեղումների հասցրած տնտեսական վնասը հասել է 1,8 մլրդ դոլարի: