21/07/2017 16:03
Օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով 4 ժամ չի կարողացել վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում
Սաուդյան Արաբիայի Saudia ավիաընկերության օդանավը, որը Ջիդդայից ուղևորվում էր Մանչեսթեր, 4 ժամ չի կարողացել վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում՝ փականների հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով, փոխանցում է Nation-News-ը:
Ժամեր շարունակ օդաչուները փորձել են շտկել անսարքությունը:
Արդյունքում՝ օդանավը կարողացել է վայրէջք կատարել Մանչեսթերի օդանավակայանում: Ոչ ոք չի տուժել:
Saudia flight lands in Manchester after four hours of circling https://t.co/Rzjfx8KVyc
— ArabianBusiness.com (@ArabianBusiness) July 20, 2017