21/07/2017 10:33
Մեծ Բրիտանիայում այրվել է շոկոլադ տեղափոխող բեռնատարը
Մեծ Բրիտանիայում ավտոճանապարհին ընթացքի ժամանակ այրվել է շոկոլադ տեղափոխող բեռնատարը: Տուժածներ չկան, հայտնում է «Интерфакс»-ը:
Հրշեջներից պահանջվել է մի քանի ժամ հրդեհը մարելու համար, այնուհետև աշխատակիցները ժամեր շարունակ մաքրել են տարածքը՝ ասֆալտով մեկ տարածված հալած շոկոլադից:
Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ հայտնի չէ: Հաղորդվում է, որ բեռնատար ավտոմեքենան տեղափոխում էր Nestle արտադրողի Lion շոկոլադե սալիկներ: