22/07/2017 10:01
35-ամյա գյումրեցի կինը 11-րդ երեխան է ունեցել. «Առավոտ»
Գյումրեցի Լիլիթ Խաչատրյանը երեկ լույս աշխարհ է բերել իր 11-րդ զավակին: Նա արդեն 6 տղա և 5 աղջիկ ունի. 3 կգ 600 գրամ քաշով նորածնին անվանել են Դավիթ: Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը շտապել էր Գյումրու ծննդատուն՝ տեսնելու փոքրիկին:
«Առավոտ»-ի այն հարցին, համարձակ քայլ չէ՞ այսօրվա պայմաններում 11-րդ երեխա ունենալը, 35-ամյա Լիլիթ Խաչատրյանն ասել է.
«Ամեն երեխա իր ղսմաթն ունի: Աստված ուժ է տալիս, կպահես»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: