22/07/2017 09:56
«Ծառուկյան դաշինքը» տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում. «Հրապարակ»
ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը։
«Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։ Քվեարկությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «ԾԴ»-ին չմասնակցել քվեարկությանը, քանի որ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, պարզվում է՝ Վահրամ Բաղդասարյանը դաշինքի անդամներին խորհուրդ է տվել ընդունել «Ելք»-ի առաջարկը, քանի որ քվորումի խնդիր չի եղել, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել, մասնակցել ու դեմ են քվեարկել հաշվետվությանը», - գրել է «Հրապարակ»-ը։