22/07/2017 10:40
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները զբաղեցրել են 41-րդ տեղը
Բրազիլիայում օրերս տեղի ունեցած Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր՝ զբաղեցնելով 41-րդ տեղը, տեղեկացնում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ Վրաստանը նվաճել է 1 ոսկե‚ 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ 12-րդ տեղ‚ Ադրբեջանը՝ 4 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր՝ 42-րդ տեղ, Թուրքիան՝ 1 արծաթե մեդալ, 3 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր՝ 35-րդ տեղ։
Մեր տարածաշրջանի առաջատարն Իրանն է՝ 2 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ 5-րդ տեղ։ Ռիո դե Ժանիերոյում օլիմպիադան մեկնարկել էր հուլիսի 12-ին:
Հայաստանի թիմը օլիմպիադային ներկայացել է հետևյալ կազմով՝
- Մկրտչյան Միքայել՝ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան,
- Ներսիսյան Սերգեյ՝ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան,
- Կարալյան Ալեքսանդր՝ «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան,
- Մաղաքյան Գագիկ՝ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան,
- Մարտիրոսյան Վահան՝ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան,
- Մուրադյան Նատալի՝ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան:
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա դպրոցականների համար ամենամյա մաթեմատիկական օլիմպիադան է ու ամենահին միջազգային առարկայական օլիմպիադան։