22/07/2017 13:55
Շոն Սփայսերն ասել է, թե ինչու է լքել Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնը
Սպիտակ տան մամուլի արդեն նախկին խոսնակ Շոն Սփայսերը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու է որոշել լքել պաշտոնը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Ես մտածեցի, որ դա բխում է հասարակայնության հետ կապերի մեր բաժնի, մեր մամուլի ծառայության շահերից, որպեսզի շատ խոհարար չլինի մեկ խոհանոցում», - ասել է Սփայսերը։
Միևնույն ժամանակ ավելի վաղ հաղորդվել էր, որ նա լքել է իր պաշտոնն Էնթոնի Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում նշանակելու որոշման պատճառով։ Սփայսերի պաշտոնին նշանակվել է նրա տեղակալ Սառա Սանդերսը։
«Նա (նախագահ Թրամփը) ցանկանում էր նոր մարդիկ ներգրավել, որպեսզի լավացնի հաղորդակցությունների գծով բաժնի աշխատանքը, ես էլ որոշեցի խորհուրդ տալ նախագահին հնարավորություն տալ Էնթոնիին ու Սառային սկսել մաքուր էջից», - ասել է Սփայսերը: