22/07/2017 15:07
Շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել. ԱՀ ՊՆ
Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, տեղեկացնում են Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: