22/07/2017 15:41
Ռուսաստանը Սիրիայում հրադադարի վեց խախտում է արձանագրել, Թուրքիան՝ հինգ
Սիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովի ռուսաստանյան ներկայացուցիչները մեկ օրում Մերձավոր Արևելքի այդ երկրում գրանցել են հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպք, իսկ Թուրքիայի ներկայացուցիչները՝ հինգ, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուս- թուրքական համատեղ ներկայացուցչության ռուսական հատվածը մեկ օրում արձանագրել է հրաձգության վեց դեպք, այդ թվում Հալեպ նահանգում՝ 1, Լաթաքիայում՝ 1, Դամասկոսում՝ 4։ Իսկ թուրքական մասը գրանցել է հինգ խախտում Դամասկոս նահանգում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անկանոն կրակահերթերի մեծամասնությունը տեղի են ունեցել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող շրջաններում:
Ճշգրտում են, որ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնը օրվա ընթացքում հումանիտար ակցիաներ չի իրականացրել։
Մեկ օրում կնքվել է վեց համաձայնագիր՝ հրադադարի ռեժիմին Հոմս նահանգի բնակավայրերի միացման մասին։ Այսպիսով, հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է 2043-ի։