22/07/2017 10:14
Շանհայում շենքի փլուզման հետևանքով 5 մարդ է մահացել (Տեսանյութ)
Շանհայում շինության փլուզման հետևանքով հինգ մարդ էմահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Երեք հարկանի շենքը գտնվում էր Ցզյադին թաղամասում: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:
Փլատակներից դուրս է բերվել ողջ մնացած վեց մարդ, սակայն նրանցից հինգը ստացած վերքերից հիվանդանոցում ավելի ուշ մահացել են:
Կատարվում է քննություն: