23/07/2017 20:07
Գեղարքունիքնի մարզպետ. Ո՞վ է ասում, որ Սևանում հանգստանալը թանկ արժե
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, որ Սևանում հանգստանալն անհամեմատ թանկ արժե և այդ պատճռով էլ հայերը նախընտում են վրաստանյան ծովափերը:
«Ո՞վ է ասում, որ Սևանում հանգստանալը թանկ արժե: Մեզ մոտ առաջարկները տարբեր են՝ անվճար էլ կա, էժան էլ կա, միջին գին էլ կա, թնակ էլ : Պետք չէ ասել, որ Սևանում հանգստի գոտիներում գները բարձր են: Մենք մեր լողափերը համեմատում ենք Վրաստանի հանգստի գոտիների հետ, սակայն համեմատություն անելիս իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ: Այդպես չի լինի», - ասաց նա:
Հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետանի՝ Սևանը գրավիչ դարձնելու հանձնարարականը ինչ փուլում է, մարզպետը պատասխանեց, որ դրանով զբաղվում է «Սևան ազգային պարկը»:
«Ես որպես մարզպետ ակտիվ ներգրավված եմ, երկու օր առաջ ներկայացվել է ռազմավարական երեք տարվա ծրագիրը, ուղղությունները բազմաթիվ են, հուսով ենք մի քանի տարի հետո լրիվ այլ տարածաշրջան կլինի», - ասաց նա:
Հարցին, թե մասնավորին հանձնված լողափերն ազգային պարկը և մարզպետարանը ինչպե՞ս են կառավարելու, մարզպետը պատասխանեց, թե դա որևէ նշանակություն չունի՝ լողափերը մասնավորինն են, թե պետական, կպարտադրեն՝ շինությունը համապատասխան տեսքի լինի:
Բոթոյանը թեև երկու ամիս դեռ չկա, ինչ մարզպետ է, բայց ասաց, որ հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին՝ չնայած չդժգոհեց նախորդից ստացած ժառանգությունից: «Նախորդ մազպերտը նորմալ, շատ լավ ժառանագություն է թողել, այնքան լավ, որ կարողանում եմ դրա վրա աշխատել: Բայց, իհարկե, խնդիրներ կան, որոնք բազմազան են՝ խմելու, ոռոգման ջուր, ճանապարհներ, աշխատատեղ և այլն, սակայն հուսով ենք, որ մի քանի տարի հետո մենք կունենանք ուրիշ տարածաշրջան», - նկատեց մարզպետը: