23/07/2017 20:00
Ժամկետային զինծառայողի դին գտել են կախված վիճակում. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է ժամկետային զինծառայողի ողբերգական մահվան մասին։
«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։