24/07/2017 12:34
Վիրուսը վարակել է Google Play-ի հարյուրավոր հավելվածներ
BankBot տռոյան-վիրուսը վարակել է Google Play-ի պաշտոնական հավելվածում գտնվող մոտ 400 հավելված, հայտնում է KP.ru-ն` հղում անելով Dr. Web լաբորատորիային:
Խոսքը մի վիրուսի մասին է, որն ընդունակ է գողանալ օգտատերերի բանկային քարտերի տվյալները, նաև կառավարել նրանց հաղորդագրությունները:
Տռոյանը ներբեռվում է հեռախոսի մեջ սովորական հավելվածի տեսքով, որից հետո ջնջում է իր պիտակը գործիքների բաժնից և աշխատում ֆոնային ռեժիմով, հայտնում է Nation News-ը:
BankBot-ն ընդունակ է որսալ Viber, WhatsApp, Instagram և Spanchat հավելվածները: Բացի դրանից՝ վիրուսը ստուգում է սմարթֆոններում գործող հակավիրուսային ծրագրերի առկայությունը: