24/07/2017 11:16
Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է
Ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա, Facebook-յան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչև 5000 հեկտարի: Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան:
Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգի է)»,-նշել է նա։