24/07/2017 10:58
Բաղանիսում հացահատկի բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են. Նարեկ Սահակյան
Բաղանիսում արդեն սկսվել է հացահատիկի բերքահավաքը:
Համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հացահատկի բերքահավաքի լուսանկարներ է տեղադրել և գրել.
«Արդյունքները գոհացուցիչ են: 1 հա-ից – 20-ից 25 ց: Հուսանք տարեցտարի ցանքատարածությունները կավելանան»։
Որպես հետգրություն՝ Նարեկ Սահկայնը նշել է. «Ով իրոք աշխատում է, նա տիտղոսների կարիք չի զգում: Նրա աշխատանքը իր համար ինքնին բավարար պատիվ է»։