24/07/2017 15:24
ԳԴՀ Ֆիննախ. Էրդողանը կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը՝ նրա գործողություններին պետք է համարժեք պատասխանել: Այսպիսի կարծիք է հայտնել ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, փոխանցում է ТАСС-ը:
«Այժմ պետք է գտնել Էրդողանի գործողություններին պատասխանելու ճիշտ ձևը: Նա կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը», - կարծում է Շոյբլեն:
Ըստ նրա՝ դա «դրամատիկ զարգացում է, քանի որ գերմանացիներին ու թուրքերին շատ բան է կապում»:
«Սակայն, մենք չենք կարող թույլ տալ շանտաժի ենթարկել մեզ», - հավելել է Շոյբլեն: