Պատժախցի պատերը ամբողջովին բորբոսնած են, վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը

24/07/2017 10:30

Պատժախցի պատերը ամբողջովին բորբոսնած են, վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը


Հայտնի «տոնածառի գործով» դատապարտված ր «Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների» գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է արել պատժախցում իր պահման մայմանների մասին: Հայտարարությունը տարածել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը.

«21.07.2017 թ., երբ լրացավ Գևորգ Սաֆարյանի պատժախցում գտնվելու տույժի ժամկետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ նրան նշանակված է թիվ 65 խուցը: Գևորգը նորից տեղեկացրեց, որ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել իր կյանքն ու առողջությունը, նորից հղում կատարելով նախկինում տրված հիմնավորումներին և բացատրություններին:

Այնուհետև ՔԿՀ-ի աշխատակիցները առաջարկեցին մեկ այլ խուց, նորից հիմնական մասնաշենքում ինչից Գևորգը նույնպես հրաժարվում է նույն պատճառաբանությամբ: Այնուհետև Գևորգին ներկայացվեցին կալանավորների լուսանկարներ և պարզաբանելով, որ այդ անձինք հանդիսանում են առաջարկված խցերի կալանավորներ և հարցրել են թե արդյոք ունի թշնամանք տվյալ անձանց հետ կամ արդյոք նրանց մեջ կան իրեն սպառնացող անձինք:

Զննելով տվյալ լուսանկարները Գևորգը տեղեկացրել է, որ դրանց մեջ կան լուսանկարներ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, բայց չի կարողացել ստույգ ճանաչել: Այնուհետև Գևորգին ներկայացրեցին մի թուղթ, որի էությունն այն էր, որ թիվ 006 խցի (որտեղ նա 2016թ փետրվարից պահվում էր և ուր հիմա խնդրում է իրեն տեղափոխել) 7 կալանավորից երեքը բողոք են ներկայացրել, հայտնելով, թե իբր Գևորգը կոնֆլիկտային անձնավորություն է, և ըստ էության խնդրել էին նրան այդ խուց չտեղափոխել:

Փաստացի այդ անձանց հետ Գևորգը ամիսներ շարունակ գտնվել է նույն խցում և ունեցել է շատ լավ մտերիմ հարաբերություններ և կասկածելի էր, որ այդ անձինք ներկայացրած լինեին նման փաստաթուղթ, Գևորգը չի բացառում, որ նրանց նկատմամբ կարող էին ճնշումներ կիրառված լինեին: Չի բացառվում նաև, որ այդ մարդկանց ստորագրությունները կարող էին ուղղակի կեղծված լինեին:

Այնուհետև Գևորգին առաջարկեցին դիմում գրել, որով նա պետք է խնդրեր իրեն մեկուսացնել մենախցում, սակայն նա տեղեկացրել է, որ նման խնդրանք չունի և համապատասխան դիմում է գրում ՔԿՀ-ի պետին, որպեսզի իրեն տեղափոխեին 6-րդ հատուկ մասնաշենք տեղեկացնելով, որ հենց այդ մասնաշենքում է ավելի արդյունավետ ապահովված իր անվտանգոււթյան և անձեռնմխելիությունը: Այնուհետև Գևորգին հայտնեցին, որ պատժախցի տույժի ժամկետն ավարտված է, սակայն իրեն շարունակելու են պահել նույն պատժախցում:

Ըստ էության իմաստն այն էր, որ այն խուցը, որը հանդիսանում էր պատժախուց, այժմ օգտագործվելու է իբր Գևորգի մեկուսացումն ապահովելու նպատակով, իբր իր անվտանգության շահերից ելնելով: Գևորգը պահանջում է տեղեկացնել իր պաշտպանին, որ այցելի իրեն, ինչը մերժվեց:

Ըստ Գևորգի պատժախցի պայմանները հեռու են նվազագույն կենսական կարիքները բավարարող չափանիշներից՝ այն կիսանկուղային է, առանց արևի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գառշահոտություն և կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով, երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց, ինչպես նաև խցի հարակից միջանցքում արտահոսում են կոյուղաջրերը, որոնք կուտակվում են միջանցքում և որոնց ամբողջ տարածքով տարածվելուց խուսափելու նպատակով ՔԿՀ-ի վարչակազմը կանչում է ինչ-որ կալանավորների, որոնք բահերով այդ կոյուղաջրերը լցնում են բանտի նկուղ՝ միջանցքում փորված անցքի միջով:

Պատժախցի պատերը ամբողջովին բորբոսնած են այն բանից, որ վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից: Պատժախուցը լի է տարբեր միջատներով, որոնցից որոշները անընդհատ խայթում են:

Պատժախցում գտնվելու քսան օրերի ընթացքում Գևորգին ընդամենը մեկ անգամ են առաջարկել գնալ զբոսանքի, սակայն քանի որ մի քանի օր շարունակ կողքի խցերի կալանավորները պահանջում էին իրենց զբոսանք տրամադրել, սակայն նրանց չէին տրամադրում զբոսանք, նա զիջել է իր զբոսանքի իրավունքը, պայմանաով, որ զբոսանքը տրամադրվի հարակից խցերի կալանավորներին, համարելով, որ նրանց այդ զբոսանքը ավելի շատ է անհրաժեշտ:

Գևորգին 01.07.2017թ. պատժախուց իջեցրել են զբոսանքի վայրից արգելելով մտնել իր թիվ 006 խուց, անձնական հիգիենայի պարագաները վերցնելու նպատակով և մինչ օրս անձնական հիգիենայի որոշ պարագաներ, որ նա ուներ թիվ 006 խցում, այժմ չունի:
Գևորգին նաև չեն տեղեկացրել, որ տեսակցությունների, հանձնուքների ընդունման, ինչպես նաև այլ արգելքներ պայմանավորված տույժով վերացված են, ինչի մասին ինձ ՔԿՀ-ի վարչախմբի ներկայացուցիչը չէր տեղեկացրել:

Գևորգը տեղեկացրել է նաև, որ դեմ չի լինի, որ իրեն տեղափոխեն 6-րդ մասնաշենքի թիվ 001 կամ 013 խցեր: Սակայն Գևորգի ընկալմամբ իր դիմումները, բացատրությունները, պահանջներն ու առարակությունները, ինչպես նաև իրեն սպառնացող ռիսկերը որևէ նշանակություն չունեն այս վարչախմբի համար և ակնհայտորեն հետապնդվում է նպատակ՝ իր համար անտանելի պայմաններ ստեղծելու և իրեն հյուծելու:

Գևորգը հայտնում է նաև, որ իրեն փոխանցել են մարդու իրավունքների պաշտպանի 17.07.2017թ. գրությունը, որով տեղեկացվում է, որ իր և իր պաշտպանի դիմումների հիման վրա կիրառված տույժերի իրավաչափության հարցի կապակցությամբ, պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկում և, որ քննարկամն ընթացքի կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնելու են, ըստ երևույթի նորից նամակ են ուղարկելու:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին