24/07/2017 17:44
Թրամփի դիմակով եղբայր-հանցագործներին Իտալիայում ձերբակալել են
Իտալիայում ոստիկանությունը բացահայտել և ձեռբակալել է հանցախմբի, որի երկու անդամներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով հարձակվել են բանկոմատների վրա: Անվտանգության տեսախցիկներով արված կադրերում երևում է, թե ինչպես է ռետինե դիմակներով երկու տղամարդ պայթուցիկ սարքեր տեղադրում բանկոմատների վրա և դրանք գործի դնում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ձերբակալվածները 26 և 30-ամյա եղբայրներ են: Իրավապահները ենթադրում են, որ նրանք գողություններ են իրականացրել Պյեմոնտ շրջանի բազմաթիվ կետերում: Վերջին երկու գողությունից նրանք ստացել են մոտ 100 հազար եվրո: