24/07/2017 13:27
Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի «ոստիկանապետը»
Մոսուլից ոչ հեռու ոչնչացվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման երեք բարձրաստիճան առաջնորդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան ժողովրդական աշխարհազորի հայտարարությանը։
«Մարտիկներին հաջողվել է ճանաչել արևմտյան Մոսուլում հուլիսի 20-ին սպանված ահաբեկիչների մարմինները, որոնք փորձել էին ներթափանցել աշխարհազորայինների ջոկատ: Սպանվածներն են ԻՊ-ի այսպես կոչված ոստիկանապետ Աբու Իմանը, մահապարտների հավաքագրման համար պատասխանատու Աբու Զաիզիան և ԻՊ-ի ընդհատակյա բջիջների գործունեությունը համակարգող Նասեր Աբդալա ալ-Բադրանին», - ասվում է հայտարարության մեջ: