24/07/2017 15:55
Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել նոր դրամական միավորի անցման նախագիծը
Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել գործող դրամական միավորից` ռիալից, նոր դրամական միավորի՝ թումանի անցման նախագիծը, հայտնում է ТАСС-ը հղում անելով կառավարության քարտուղար Մոհսեն Հաջի Միզայեին:
«Որոշումն ուղղված է դրամային հաշվարկների պարզեցմանը: Մեկ թումանը համարժեք կլինի տասը ռիալի: Այսպիսով, գներն արտահայտող թվերում մեկ զրո պակաս կլինի», - նշել է Միզայեին:
Նոր դրամական միավորի անցման հարցն ուսումնասիրում էր կառավարության տնտեսական հանձնաժողովը: Դրամական ռեֆորմի նախագիծն Իրանի Կենտրոնական բանկը ներկայացրել է 2016 թվականի նոյեմբերին:
Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) շրջանառության մեջ է եղել մինչև 1932 թվականը, այնուհետև փոխարինվել է ռիալով:
Վերջին տարիներին գնաճի հետևանքով ռիալը նկատելիորեն արժեզրկվել է: ԱՄՆ դոլարն իրանական տարադրամի փոխանակման կետերում 39 հազար ռիալ արժե, իսկ դրամական ռեֆորմից հետո մեկ դոլարը 3.9 հազար թուման կարժենա: