24/07/2017 16:17
Լեհաստանի նախագահը վետո կդնի Գերագույն դատարանի մասին օրինագծերի վրա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր խոստովանել է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ես ցավում եմ, որ Գերագույն դատարանի մասին օրինագիծը Սենատ ներկայացվելուց առաջ չի ներկայացվել ինձ», - ասել է պետության ղեկավարը՝ հայտնելով այդ փաստաթղթի վրա, որին ավելի վաղ հանվանություն են տվել խորհրդարանի պատգամավորները, վետո դնելու՝ իր որոշման մասին:
Անջեյ Դուդան նաև հավելել է, որ մշակում է դատական բարենորոգության մասին սեփական օրինագիծը: Երկուշաբթի Դուդան հանդիպում կանցկացնի Գերագույն դատարանի նախագահի հետ: Դատական բարենորոգության մասին օրինագիծը, որն անցյալ շաբաթ ընդունվել է Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) և Սենատում (վերին պալատում), բողոքի զանգվածային ցույցերի է հանգեցրել երկրի խոշորագույն քաղաքներում: Այդ ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդդիմության կարծիքով՝ եթե երկրի նախագահ Անջեյ Դուդան ստորագրեր օրինագիծը, Լեհաստանում դատական համակարգի անկախությունը կոչնչացվեր, իսկ դատարանները, ներառյալ Գերագույն դատարանը, կընկնեին «Օրենք և արդարություն» կառավարող ազգայնական աջ կուսակցությունից կախվածության մեջ: